Իրանն ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

Իրանն ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

Իրանն ուժգին հարված է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ դրանով իսկ խափանելով հարձակումը Ղարաբաղի վրա: Այս մասին հայտնում են «Суть Вещей» «YouTube»-յան ալիքիը և ռուսական մի քանի կայքեր․ chto-proishodit.ru, discover24.ru

Իրանի տարածքում հաճախակի դարձած ռմբակոծություններին և ադրբեջանական զինված ուժերի կողմից ԻԻՀ պետական սահմանի խախտման փորձերին ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին, ինչի պատճառով խափանվել է Արցախի ՊԲ-ի դեմ պլանավորված լայնամասշտաբ հարձակողական օպերացիան:

Վերը նշված աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինված ուժերը փորձել են իսրայելական Կամիկաձե» անօդաչու կիրառել Իրանի հետ ունեցած սահմանի վրայով, ինչը անմիջապես ոչնչացվել է Իրանի ՀՕՊ-ի կողմից:

Ադրբեջանի ՊՆ-ն կենդանի ուժի և տեխնիկայի կորուստների մասին ոչինչ չի հաղորդում:

Ավելի վաղ Թեհրանը նախազգուշացրել է հակամարտության երեք կողմերին՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին՝ հայտարարելով, որ ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի ԻԻՀ սահմանների խախտմանը կամ երկրի տարածքը ռմբակոծությունների կենթարկի, անմիջապես պատասխան միջոցառումների պատճառ կդառնա:

Rate this item
(0 votes)