Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինյալների մի մասի նպատակը Ռուսաստան մտնել եւ ահաբեկչություն անելն է

Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինյալների մի մասի նպատակը Ռուսաստան մտնել եւ ահաբեկչություն անելն է

By Հոկտեմբերի 13, 2020 658

Ադրբեջանում Արցախի դեմ կռվելու համար Սիրիայում  թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվող ահաբեկիչ–զինյալների մի մասի նպատակը Ադրբեջանով Ռուսաստան մտնել ու այնտեղ ահաբեկչություններ անելն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի իրականացրած վարձկան զինյալների հավաքագրումը Արցախում հայերի դեմ կռվելու համար մեծ իրարանցում է առաջացրել Ռուսաստանի դեմ  ահաբեկչություններ իրականացնել ցանկացող տարբեր ահաբեկչական խմբավորումների մոտ։

Ըստ Իսպիրյանի՝  սիրիական աղբյուրներում նշում են, որ Սիրիայում ռուսական ներկայությունից երկար ժամանակ անհանգիստ ահաբեկչական խմբավորումները որոշել են իրենց զինյալներին իբր հայերի դեմ կռվելու համար Թուրքիայի հատուկ ծառայությունների միջոցով ուղարկել Ադրբեջան, որտեղից էլ ցամաքային սահմանով անցնելու են Ռուսաստան եւ իրականացնելու են ահաբեկչություններ։ 

«Այսինքն, հայերի դեմ կռվելը  պատրվակ է ջիհադական ահաբեկիչների համար, որպեսզի Թուրքիան իրենց տեղափոխի Ադրբեջան՝ Ռուսաստան հեշտությամբ մտնելու համար»,–նշում է թուրքագետը՝ հիշեցնելով, որ արդեն Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Գրոզինում  ուժայինների կողմից ոչնչացված զինյալները ժամանել են արտերկրից։

Թուրքագետը շեշտեց, որ փաստացի Թուրքիան ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելով ոչ միայն Հայաստանի ու Արցախի անվտանգությանն է սպառնում, այլ նաեւ Ռուսաստանի։

Rate this item
(0 votes)