Ո՞վ է սորոսականներին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրել

Ո՞վ է սորոսականներին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրել

By Հոկտեմբերի 08, 2020 151

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, պաշտոնից ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Analitik.am-ի տեղեկություններով, Քյարամյանը պաշտոնից ազատվել է  սորոսականներին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրելու համար։ Խոսքը վերաբերում  է նաև սորոսական Դանիել Իոաննիսյանի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում արված գրառմանը, որտեղ Իոաննիսյանը գրել է․ «Մի քանի օր է, ինչ մատներս խաչած սպասում էի հարավային (Ջեբրաիլի) ուղղությամբ այս (արդեն պաշտոնապես հրապարակված) օպերացիային»։

 
 

Հաշվի առնելով այն փաստը, որ դեռևս 2020 թվականի մարտին Ջորջ Սորոսը հոդված էր հրապարակել առ այն, որ պետք է ամեն կերպ աջակցել Թուրքիային, հայկական կողմի ռազմական օպերացիաների վերաբերյալ սորոսականներին որևէ տեղեկատվության տրամադրումն ուղիղ սպառնալիք է  առաջնագծում մարտնչող մեր զինվորականների կյանքի և  անվտանգության համար։

ԱԱԾ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ գրառումից հետո Կենտրոնական շտաբում տեղի են ունեցել բուռն քննարկումներ այն մասին, թե ով է շտաբից  սորոսականներին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրում։

Արդյունքում պարզվել  է, որ  ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները սորոսականներին տրամադրել  է արդեն նախկին ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանն, ինչի համար էլ վերջինս այսօր  հեռացվեց ԱԱԾ պետի պաշտոնից։

Rate this item
(0 votes)