Խուզարկում են Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը

Խուզարկում են Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը

By Հոկտեմբերի 05, 2020 123

ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Մեր տեղեկություններով այս պահին իրավապահները քննչական գործողություններ են անում եւ մեծ թվով մարդիկ են ներգրավված:

ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, թե այդ դեպքը կապ ունի միջադեպի հետ, որը տեղի էր ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում և օրենքի շրջանակում իարականացվում են աշխատանքներ, որևէ տարօրինակ բան չկա:

Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ ահա այդ հայտարարության հետքերով էլ այժմ խուզարկություն է իրականացվում գրասենյակներից մեկում:

Rate this item
(0 votes)