Փաշինյանը չի բացառել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը

Փաշինյանը չի բացառել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը

By Հոկտեմբերի 04, 2020 5921

Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ եւ այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը եւ իրադարձությունների զարգացումը»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե կարեւորը Վլադիմիր Պուտինն է, Փաշինյանն արձագանքել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր եւ, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, եւ Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում եւ նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Իսկ հարցազրույցի արդյունքում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հեզրակացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Երևանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։
 

Rate this item
(1 Vote)
Last modified on Կիրակի, 04 Հոկտեմբերի 2020 00:36