ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանական կողմը երեք հրթիռ է արձակել ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների ուղղությամբ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանական կողմը երեք հրթիռ է արձակել ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների ուղղությամբ

By Հոկտեմբերի 03, 2020 463

Ադրբեջանական կողմը հրթիռներ է արձակել ռուսական ինքնաթիռների եւ ուղղաթիռների ուղղությամբ՝ Երեւանի մերձակայքում։ Հրթիռները հաջողվել է չեզոքացնել մի քանի ակնթարթում նախքան օդանավակայանի տարածք հասնել, որտեղ ենթադրաբար կարող էին գտնվել ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող օդանավներ եւ ուղղաթիռներ, որոնք մի քանի օր առաջ էին ժամանել Հայաստան։

Խոսքը Ил-76 ռազմատրանսպորտային օդանավների, ինչպես նաեւ ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող ուղղաթիռների մասին է։ Հրթիռային հարվածները նախապես ընկալվել են որպես ադրբեջանական զինվորականների կողմից փորձ՝ հարվածելու Հայկական ԱԷԿ-ին, սակայն եթե հաշվի առնենք, որ «ՏՈՉԿԱ-ՈՒ» օպերատիվա-տակտիկական հրթիռային համալիրները ունեն սահմանափակ հեռահարություն, ապա դրանցով հնարավոր կլիներ հարվասծել միայն Երեւանին։
 
Հաղորդվում է, որ հրթիռների ոչնչացման համար գործարկվել են Ս-300 համակարգեր, որոնք իրենց առաջին մարտական մկրտությունն են ստացել ստեղծման օրվանից սկսած։ Երկու հրթիռ ոչնչացվել է Աբովյան քաղաքի երկնքում։

Իրավիճակը կարող է կտրուկ սրվել, եթե պարզվի, որ Բաքուն սպառնալիքներ է ստեղծել ռուսական զինվորականների եւ ռազմատեխնիկայի համար։

Աղբյուրը՝ Avia.Pro և hraparak.am

Rate this item
(0 votes)