Պահանջում ենք ուսման վարձի փոխհատուցում

Պահանջում ենք ուսման վարձի փոխհատուցում

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

 

Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով այստեղ:

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 02:38