Հայտնի է ամենաարտադրողունակ մատչելի սմարթֆոնը

Հայտնի է ամենաարտադրողունակ մատչելի սմարթֆոնը

AnTuTu չինական բենչմարկը սմարթֆոնների արտադրողունակության վարկանիշ է կազմել:

Մինչեւ 1499 յուան ​​արժողությամբ մատչելի սարքերի կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Xiaomi Redmi Note 8 Pro-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս սմարթֆոնի վրա տեղադրված MediaTek Helio G90T պրոցեսորի ատրադրողականությունը բավարար է ժամանակակից 3D խաղերի մեծ մասի համար, ընդգծել են վարկանիշի հեղինակները:

Նրանք նաեւ նշել են սարքի 64 մեգապիքսել տեսախցիկը, ինչը հազվադեպ է այս գների միջակայքում գտնվող սարքի համար:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 00:12