Հայաստան, Քաղաքական > 3 Հարց Նիկոլին #հարցերունեմՆիկոլ

3 Հարց Նիկոլին #հարցերունեմՆիկոլ


21-04-2018, 15:11 3 Հարց Նիկոլին #հարցերունեմՆիկոլ
Որպես ՀՀ քաղաքացի մի քանի կարևոր հարցեր ունեմ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ոնց հասկանում եմ, եթե հեղափությունը տեղի ունենա ավտոմատ ինքն է ղեկավարելու մեր երկիրը։

Հարց 1։ Ինչպիսին է իր դիրքորոշումը Արցախի ժողովրդի, նախկին ԼՂԻՄ և նոր ազատագրված տարածքների վերաբերյալ։ Հարցը կարևոր է, քանի որ եթե Արցախի հարցը չլիներ (կարդա մնար Ադրբեջանի կազմում) Հայաստանը հիմա լրիվ այլ երկիր կլիներ, ոչ Սերժը, ոչ Ռոբը, ոչ Լևոնը ու ոչ էլ Նիկոլը կլինեին, լրիվ այլ մարդիք կլինեին ու երկրի ֆորմատն էլ այլ կլիներ։

Հարց 2։ Ի՞նչպիսին է իր դիրքորուշումը աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ի՞նչ ուղի է բռնելու երկիրը։ Եւ եթե Հայաստանը չի փոխելու իր հետագիծը, ապա ինչպես է պատկերացնում տնտեսության, հասարակության զարգացումը այժմեական արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Հարցը կարևոր է, քանի որ ինչպես վերջին տարիներն են ցույց տալիս, բացարձակ կապ չունի թե դու ով ես, ինչ տնտեսություն ունես և ինչ հասարակաություն ունես, պետք եղավ վրովտ կանցնեն ու մերսի էլ չեն ասի։

Հարց 3։ Ով է լինելու վարչապետ, և կոնկրետ ովքեր են լինելու նախարարներ։ Այսինքն այն մարդիք ովքեր գործ են անելու։ Այ սենց նստած Word, Excel, Mail, Task Management, պլանավորում, dependency - ներ, action plan - ներ, KPI - ներ և այլն։ Ո՞վքեր են այդ մարդիք։ Հայաստանը փոքր երկիր է ու կարծում եմ կարելի այդ հարցին հստակ պատասխանել ամեն պոզիցիայով գոնե 2֊3 կանդիդատուրայով։

Շատ կցանկանայի, որ ազգը, մարդիկք, որոնք կանգնած են հիմա պայքարի մեջ, իրեն այս հարցերը տային ու ՊԱՀԱՆՋԵԻՆ Նիկոլ Փաշինյանից սրանց պատասխանները։ Նա պարտավոր է այս փուլում պատասխաններ տալ այս հարցերի վերաբերյալ։ Հակառակ դեպքում հավանականություն կա, որ կլինենք ուրիշ գույնի, բայց նույն կոտրած տաշտակի առջև։
Իսկ հստակ պատասխանները առավել կամրապնդեն պայքարը ու կուրվագծեն ժողովրդի սպասելիքները։
#հարցերունեմՆիկոլ
Վերադառնալ նախորդ էջ