Հայաստան, ԱՄՆ > Լոս Անջելեսում ոստիկանների կրակից հայ տղամարդ է սպանվել

Լոս Անջելեսում ոստիկանների կրակից հայ տղամարդ է սպանվել


1-03-2018, 08:47 Լոս Անջելեսում ոստիկանների կրակից հայ տղամարդ է սպանվել
ԱՄՆ-ում երկուշաբթի ոստիկանների կողմից հայազգի տղամարդ է գնդակահարվել։ Ինչպես հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքը՝ սպանվածը ինքնասպանության հակումներ ունեցող Պանորամա սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանն է։

Տղամարդը զանգահարել էր ոստիկանություն՝ հայտնելով իր մոտ ատրճանակի և դանակի առկայության մասին։ Զանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա ձեռքին կես մետր երկարությամբ սրածայր ձող են նկատել։

Տղամարդը չի ենթարկվել ոստիկաններին՝ սպառնալիք ստեղծելով նրանց կյանքի համար։ Ամենը տեսանկարահանվել է։ Իրավապահները ստիպված են եղել կրակ բացել նրա ուղղությամբ։ Փաստի առթիվ քննություն է տարվում։


Վերադառնալ նախորդ էջ