Տարածաշրջան > Թուրք երիտասարդը հարսանիքի ժամանակ բռնաբարել է 4 տարեկան աղջիկ երեխային

Թուրք երիտասարդը հարսանիքի ժամանակ բռնաբարել է 4 տարեկան աղջիկ երեխային


13-02-2018, 11:28  Թուրք երիտասարդը հարսանիքի ժամանակ բռնաբարել է 4 տարեկան աղջիկ երեխային
Ադանայում հարսանիքի ժամանակ մասնակիցներից մեկը մտել է հարսանիքի տիրոջ տանը բռնաբարել է հյուրերից մեկի 4–ամյա երեխային։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 28–ամյա Սեդաթ Ք.–ն հարեւանի հարսանիքի ժամանակ մտել է հարսանիքի տիրոջ տուն, նկատել մահճակալին քնած 4 տարեկան երեխային, որից հետո հանել է երեխայի եւ իր հագուստը եւ բռնաբարել։
Այդ ընթացքում զուգարան գնալու նպատակով տուն է մտել հյուրերից մեկը, ով ականատես լինելով տեղի ունեցածին՝ արագ դուրս է եկել, երկաթի կտոր վերցրել ու հարձակվել Սեդաթ Ք.–ի վրա։ Վերջինս մերկ վիճակում փախել է տնից, սակայն նրան բռնել են ու սկսեծ ծեծել։ Դեպքի վայր հասած ոստիկանները մի կերպ են փրկել Սեդաթ Ք.–ին։
Նա ոստիկանությունում հայտնել է, թե խմած է եղել եւ զղջում է արածի համար։
Հարսանիքի մասնակցած կանայք հաջորդ օրը մոտեցել են Սեդաթ Ք.–ի տանը եւ սկսել քարկոծել այն։

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ