Այլ > Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել

Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել


13-02-2018, 11:22  Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել
Դուբայում բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել, ընդ որում կրիպտոներդրողներից մեկը միանգամից տասը բնակարան է գնել, հաղորդում է Business Insider-ը:
ԱՄԷ-ում նախագիծը նախորդ տարի հայտարարվել էր Շոտլանդիայի բարոնուհի Միշել Մոնեի եւ նրա գործարար գործընկեր Դուգ Բերոումենի կողմից: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ 327 միլիոն դոլար է: Բերոումենն ասում է, որ մի մասը որոշել են վաճառել բիթքոիններով:
«1300 տարածքներից 50-ն ենք մենք հատկացրել: Ինչ-որ մեկը գնել է մեկ-երկու բնակարան, իսկ մեկը 10 բնակարան է գնել»:
Մոնեն պատմել է, որ գնորդները լիովին համապատասխանել են բիթքոինների ներդրողների կարծրատիպին՝ շապիկներ հագած ծրագրավորող տղամարդիկ:

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ