Այլ > YouTube-ը կպատժի բլոգերներին

YouTube-ը կպատժի բլոգերներին


13-02-2018, 11:20  YouTube-ը կպատժի բլոգերներին
YouTube-ի ղեկավարությունը որոշել է պատժել բլոգերներին, ովքեր հրապարակում են «վնասակար» կոնտենտ, նշվում է հարթակի
բլոգում, հաղորդում է Lenta-ն:
Ըստ նորացված քաղաքականության՝ YouTube-ն իրավունք է վերապահում ժամանակավորապես զրկել «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից: Բացի այդ անհամապատասխան տեսանյութերի հեղինակը կարող է կորցնել Google Preferred եւ YouTube Originals պրեմիում դրամայնացման ծրագրերի հասանելիությունը:
«Քաղաքականության հարցերով մեր փորձագետների թիմը վերլուծում է յուրաքանչյուր դեպքը եւ տեղեկացնելու է ցանկացածին, որի վարքագիծը հանգեցնում է արտոնության կորստի», - նշվում է YouTube- ի հաղորդագրության մեջ:

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ