ԱՄՆ > Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ անցքերի» միգրանտների կարիք չունի

Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ անցքերի» միգրանտների կարիք չունի


12-01-2018, 10:11  Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ անցքերի» միգրանտների կարիք չունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կեղտոտ անցքերի» միգրանտների կարիք չունի, հայտնում է Politico պարբերականը:
Հաղորդվում է, որ մի խումբ սենատորներ այցելել են Սպիտակ տուն՝ նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու, որը վերաբերում է Հաիթիին, Սալվադորին եւ Աֆրիկայի երկրներին:
«Մեր ինչին են պետք կեղտոտ անցքերից եկող այդ բոլոր մարդիկ»,- օրենսդիրների առաջարկին պատասխանել է Թրամփը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել է չորեքշաբթի:
Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը նման հայտարարություն է կատարել: «Վաշինգթոնում որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել ուրիշ երկրների շահերի համար, սակայն նախագահ Թրամփը միշտ կպայքարի ԱՄՆ ժողովրդի շահերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը:

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ