Windows-ի համար 2018-ին թողարկված լավագույն 10 հակավիրուսային ծրագրերը
12-01-2018, 10:09

Վիրուսները, «որդերը», տրոյանները եւ այլ նմանատիպ ծրագրերը հաճախ անցանկալի գործողությունների պատճառ են դառնում, ինչպիսին են ֆայլերի հեռացումը, անձնական տեղեկատվության հասանելիությունը, ձեր համակարգիչը այլ համակարգիչների վրա հարձակման նպատակով օգտագործելը եւ այլ երեւույթներ:
Այս հոդվածում ներկայացված է 2018-ին թողարկված լավագույն հակավիրուսային ծարգրերի ցանկը, որոնք հասանելի են Windows-ի համար եւ պարտադիր են համակարգչում տեղադրվելու համար, հաղորդում է Techworm-ը:
Bitdefender Antivirus Plus
Հակավիրուսային ծրագիր, որը անընդհատ թարմացումներ է ներկայացնում: Այն համատեղելի է Windows 7 (SP 1), 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի 3 տարատեսակ՝ Plus, Internet Security եւ Total Security: Այն հաջողությամբ պաշտպանում է պրոֆեսիոնալ հաքերների գործողություններից եւ անձնական տվյալների գողությունից: Այն ունի նաեւ ավտոպիլոտի, գաղտնաբառի պաշտպանության գործառույթ, զգայուն սկանավորման եւ հարձակումներից պաշտպանության համակարգ:
Avira Antivirus Pro
Avira Antivirus Pro-ն նմանատիպ ծրագրերի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրման գործընթացը պարզ է: Պարզեցված է ընթացիկ անվտանգության գործողություններին հետեւելու գործընթացը, համակարգչային ռեսուրսների քիչ օգտագործման համար կատարելագործվել է սկանավորման գործառույթը:
Norton Security
Norton Security 2018-ի նոր տարբերակը համատեղում է Norton Security Standard, Deluxe եւ Premium-ը՝ փոխարինելով Norton 360, Norton Internet Security եւ Norton AntiVirus-ին եւ համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ինտերֆեյսը հարմար է օգտագործման համար:
Kaspersky Antivirus
Հրաշալի ծրագիր, որը կարող է կարճ ժամանակում հայտնաբերել եւ արգելափակել ձեր համակարգչում անցանկալի գործողությունները, համատեղելի է Windows XP, Vista, 7, 8, 8.1 եւ Windows 10-ի հետ: Այն չի դանդաղեցնում համակարգչի աշխատանքը: Ամենակարեւորը, ծրագիրը թույլ չի տալիս կիբերհանցագործներին փոխել հիմնական հակավիրուսային տեղադրությունները:
Avast Pro Antivirus
Ծրագիրը ապահովում է ձեր տան համակարգչի, ինչպես նաեւ ցանցային համակարգիչների ամբողջական պաշտպանությունը եւ համատեղելի է Windows XP (SP3), Vista, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Տեղադրումը պարզ է եւ չի պահանջում բազմաթիվ գործողություններ:
McAfee Antivirus Plus
The McAfee ծրագիրը Microsoft’s Windows Defender-ի կատարելագործված տարբերակն է եւ համատեղելի է Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն լավ ճանաչում եւ արգելափակում է սպառնալիքները, պահում է համակարգչային ռեսուրսները: Այն հեշտ է տեղադրել, ունի միաժամանակյա սկանավորման եւ տվյալների բազայի ավտոմատ թարմացման համակարգ:
ESET Nod32 Antivirus
Ծրագիրը պաշտպանում է ձեր համակարգիչը վիրուսներից, տրոյաններից, լրտեսող ծրագրերից, համատեղելի է Windows XP-ի, 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Ծրագիրը տեղադրման եւ օգտագործման մատչելիության առումով ամենապարզերից մեկն է:
AVG Internet Security
Ծրագիրը հաջողությամբ պահպանում է ձեր համակարգիչը սպառնալիքներից եւ արտաքին միջամտությունից, համատեղելի է Windows XP-ի (SP 3), Vista- ի (SP2), 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան նախկինում:
Panda Antivirus Pro
Ծրագիրը թույլ է տալիս տեղեկատվությունը անվտանգ, գաղտնի պահել եւ համատեղելի է Windows XP (SP 3), Vista, Windows 7, 8, 8.1 եւ 10-ի հետ: Այն ունի հարմար ինտերֆեյս, հեշտ է օգտագործման համար:
Bullguard Antivirus
Ծրագիրը հաջողությամբ հայտնաբերում եւ հեռացնում է վիրուսները եւ վնասակար ֆայլերը, արգելափակում է վտանգավոր URL հասցեները: Աշխատում է բոլոր տեսակի խնդիրների հետ, լուծում է դրանք, ապա վիրուսից մաքրված ֆայլերն է ներկայացնում: Կարող է որոշել հնացած ծրագրային ապահովումը, ունի ֆայլերի անվտանգ օգտագործման համար պահպանման տեղ:
Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ