ԱՄՆ > Apple-ը 2018-ին iPhone-ի մարտկոցները կփոխի կրկնակի զեղչով

Apple-ը 2018-ին iPhone-ի մարտկոցները կփոխի կրկնակի զեղչով


9-01-2018, 10:01 Apple-ը 2018-ին iPhone-ի մարտկոցները կփոխի կրկնակի զեղչով
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2018 թվականի ընթացքում փոխել iPhone-ի մարտկոցները կրկնակի զեղչով։ Որոշումն ընդունվել է ընկերության սմարթֆոնների հնացած մոդելների աշխատանքի դանդաղեցման հետ կապված սկանդալի ֆոնին։
Ավելի վաղ iPhone-ի տասնյակ օգտատերեր դիմել էին դատարան՝ սարքերի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման պատճառով։ Դրանից հետո ընկերության ներկայացուցիչները ներողություն էին խնդրել։ Որոշում էր ընդունել հարթել իրավիճակը՝ iPhone 6, iPhone 6S և iPhone SE մոդելների մարտկոցները կրկնակի զեղչով փոխելով։ Մատկոցների փոխումը կարժենա 29 դոլար, մինչդեռ նախկինում դրա արժեքը կազմել է 79 դոլար։
Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ հին մոդելների աշխատանքը դանդաղեցրել է սարքերի աշխատանքի կայունացման և մարտկոցների լիցքավորումն ավելի տևական ժամանակ պահպանելու համար։

Նյութի աղբյուրը՝ blognews.am
Վերադառնալ նախորդ էջ