ԱՄՆ > Գլենդելը խտրականության հայցով նախկին լեյտենանտ հայուհուն 550 հազար դոլար կվճարի

Գլենդելը խտրականության հայցով նախկին լեյտենանտ հայուհուն 550 հազար դոլար կվճարի


9-01-2018, 09:59  Գլենդելը խտրականության հայցով նախկին լեյտենանտ հայուհուն 550 հազար դոլար կվճարի
Գլենդելը Լյուդմիլա Աբրահամյանի կողմից քաղաքին ներկայացված դատական հայցով ոստիկանության նախկին լեյտենանտին վճարելու է 550 հազար դոլար: Նա կարծում է, որ ռասայական եւ գենդերային խտրականության զոհ է դարձել, քանի որ չի ստացել կապիտանի պաշտոնը, չնայած նրան, որ նա լավագույն որակավորում ունեցող թեկնածուն էր,
գրում է LATimes- ը:
Հայցում նշվում է, որ խտրականությունը թույլ է տրվել այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Կաստրոյի կամքով:
Քաղաքի շահերը ներկայացնող փաստաբանի գլխավոր օգնական Էն Մաուրերը նշել է, որ կարգավորումը «քաղաքի կամ նրա աշխատակիցների կողմից որեւէ խախտման ճանաչում չի նշանակում»:
«Քաղաքի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խտրականության մասին պնդումները անհիմն են», - ասել է նա:
Կարգավորման համաձայնագրի համաձայն՝ 550 000 դոլարի գումարը ներառում է աշխատավարձի վճարում, զգացմունքային խանգարումների կամ ֆիզիկական հիվանդության փոխհատուցումը, փաստաբանի ծախսեր: Աբրահամյանը նույնպես համաձայնել է հեռանալ վարչությունից:

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ