Այլ > Facebook-ը գեյմերներին կօգնի միմյանց գտնել

Facebook-ը գեյմերներին կօգնի միմյանց գտնել


24-11-2017, 16:57  Facebook-ը գեյմերներին կօգնի միմյանց գտնել
Համաշխարհային խոշորագուն սոցցանցը թեստավորում է համատեղ խաղերի ընկերներին որոնելու գործառույթ: Նորամուծությունից կարող են օգտվել դեռեւս ոչ բոլոր օգտատերերը, հայտնում է The Next Web-ը:
Սոցցանցի որոշ օգտատերեր նոր կոճակը՝ «Խաղացողներ գտնել», նկատել են հաղորդագրություններ ուղարկելու պատուհանի մոտ: Դրա միջոցով հնարավոր է գրառում հրապարակել խաղի հրավերքով, հեշթեգ եւ պատկեր ավելացնել: Գաղափարի համաձայն՝ մարդիկ, ովքեր հեշթեգով կտեսնեն ձեր հաղորդագրությունը, կարող են ձեզ միանալ:
Նորամուծությունը «Ֆեյսբուքի» օգտատերերին խթանում է միավորվել եւ ծանոթանալ սեղանի եւ թիմային խաղերի ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ