Այլ > Microsoft ընկերությունը Windows 10-ում կհավելի հայացքով կառավարելու գործառույթ

Microsoft ընկերությունը Windows 10-ում կհավելի հայացքով կառավարելու գործառույթ


3-08-2017, 10:38 Microsoft ընկերությունը Windows 10-ում կհավելի հայացքով կառավարելու գործառույթ
Windows 10-ում կավելանա Eye Control գործառույթը, որը շարժողական համակարգի խանգարումներ ունեցող օգտատերերին օգնում է կառավարել համակարգիչը։
Windows Insiders ծրագրի մասնակիցները արդեն կարող են փորձարկել այս հնարավորությունը, իսկ պաշտոնապես այն կթողարկվի Windows 10 Creators Update-ի հետ՝ այս տարվա աշնանը։ Microsoft-ի նպատակն է, որ օգտատերերը կարողանան առավելագույնս օգտագործել Windows-ի հնարավորությունները առանց կառավարման ավանդական միջոցների գործածման։
Eye Control հավաքածուի գործառույթներից մեկը կփոխարինի համակարգչային մկնիկը, մյուսները՝ ստեղնաշարը։ shape-writing ճանաչման նորարարական միջոցի շնորհիվ հնարավոր է աչքի շարժումներով արագ հավաքել տեքստը․ նայելով վիրտուալ ստեղնաշարին՝ օգտատերը հայացքը պահում է բառի առաջին տառի վրա, իսկ հետո կարող է արագ աչքերը շարժել դեպի մյուս տառերը։
Դա զգալիորեն ավելի արդյունավետ է, քան մեկական տառով տեքստի հավաքումը, որը պահանջում է հայացքը երկար պահել յուրաքանչյուր տառի վրա։ Eye Control –ի օգտատերերի համար նաեւ հասանելի կլինեն հուշումներ, որոնք ավելի կհեշտացնեն հայացքով տպելը։
Համակարգի նոր գործառույթները օգտագործելու համար պահանջվում է Tobii ընկերության Eye Tracker 4C տեսախցիկ։

Նյութի աղբյուրը՝ news.am
Վերադառնալ նախորդ էջ