Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Շատ դժվար է քննադատել ԲՀԿ-ն լքող պատգամավորներին | Slaq.am

Բաժին: Քաղաքական
Շատ դժվար է քննադատել ԲՀԿ-ն լքող պատգամավորներին | Slaq.amՔաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Շատ դժվար է քննադատել ԲՀԿ-ն լքող պատգամավորներին, քանզի այդ մարդիկ մեծ առումով դասական քաղաքական գործիչներ չեն այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանը և նրանք խորհրդարան են մտել ոչ թե քաղաքականությամբ զբացվելու, այլ յուրաքանչյուրն իր անձնական կամ բիզնես խնդիրները լուծելու նպատակով: Այդ մարդիկ ԲՀԿ անդամ են դարձել այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխանության մաս էր և վստահ եմ, եթե այն ժամանակ ԲՀԿ-ն լիներ ընդդիմադիր քաղաքական միավոր նրանք վստահաբար չէին անդամագրվի ԲՀԿ-ին: Մյուս կողմից այդ մարդիկ չեն կայացել Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի շնորհիվ, այլ որպես կայացած գործիչներ այս կամ այն բնագավառում անդամագրվել են ԲՀԿ շարքերը: Պետք է նկատել, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը մեծ հաշվով չի տարբերվում այդ մարդկանցից և եթե քաղաքական ամբիցիաներ չունենար, ինքն էլ չէր մնա ընդդիմադիր ԲՀԿ-ում, կամ մի գուցե չի մնա, դեռ ամեն ինչ առջևում է:
Հ.Գ. Խորհրդարանը քաղաքական մարմին է և խորհրդարան պետք է տանել այն քաղաքական գործիչներին, ովքեր ունեն սկզբունքներ ու քաղաքական պատկերացումներ: Բայց այս առումով, ևս կա մի կարևոր բայց. ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ, հետևաբար այնտեղ համախմբված նույնիսկ զուտ քաղաքական գործիչներին ոչ թե միավորում է գաղափարական սկզբունքները, այլ մեկ ուժեղ անհատի շուրջ համախմբվելով, սեփական անձնական խնդիրների լուծման ձգտումը:
Հ.Գ. Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն Հայաստանի 2-րդ քաղաքական ուժն է, և այդ ստատուսը նրանց տվել են քաղաքացիները, իրենց քվեով և Գագիկ Ծսռուկյանն ինքը կարող է դուրս գալով քաղաքականությունից, հրաժարվելով ԲՀԿ առաջնորդի դերից, նամանավանդ, որ հայտարարում է, որ ինքը դասական առումով քաղաքական գործիչ չէ, փրկել ԲՀԿ-ն կործանումից՝ դաշտը թողնելով քաղաքական գործիչներին:

Աղբյուրը՝ slaq.am