Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Յուվենցի Կարոն» եւս հեռանում է ԲՀԿ-ից | news.am

Բաժին: Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ »Յուվենցի Կարոն», ԲՀԿ խմբակցությունը լքելու դիմում է գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Պատգամավորը հայտարարությունէ տարածել, որում ասվում է. «Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ եւ այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունությունը որպես անկուսակցական պատգամավոր»:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին դիմում է գրել նաեւ Արագած Ախոյանը: Նրա այս քայլի մասին մեկ այլ ԲՀԿ-ական՝ Միքայել Մելքումյանը ասել էր հետեւյալը. «Ես անձամբ գտնում եմ՝ ամեն քամի երբ փչում է, մարդը իր թիմին հրաժեշտ է տալիս, դա լավ երեւույթ չէ, վատ երեւույթ է, մենք քաղաքական գործիչներ ենք, պետք է քաղաքական ռիսկերը գնահատենք, ամեն բան մարդու համար է»:

Աղբյուրը՝ news.am