Ի՞նչ անել, երբ սիրելի տղամարդը պահանջում է նիհարել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ի՞նչ անել, երբ սիրելի տղամարդը պահանջում է նիհարել

Բաժին: Կյանք և առաղջություն
Ի՞նչ անել, երբ սիրելի տղամարդը պահանջում է նիհարելԱռաջին բանը, որ պետք է անի կինը նման դեպքերում, նրան գրողի ծոցն ուղարկելն ու նրանից լավին գտնելն է, ով կսիրի կնոջն այնպիսին, ինչպիսին կա: Բայց սա ամենածայրահեղ տարբերակն է: Եկեք տեսնենք, թե ուրիշ ինչ կարելի է անել, երբ ձեր ընկերը խնդրում է ձեզ նիհարել:
Երբ կինն ավելորդ քաշ ունի, ինքնավստահությամբ չի փայլում, ինչը չի կարող չնկատվել տղամարդու կողմից: Հնարավոր է՝ խնդրելով նիհարել, նա փորձում է ձեզ ավելի ինքնավստահ դարձնել: Երկրորդ տարբերակը` նրան պարզապես դուր չի գալիս ձեր մարմնի կառուցվածքը: Բայց այստեղ հարց է առաջանում` ձեզ սիրահետելուց առաջ մի՞թե նա չէր տեսնում ձեր ավելորդ կիլոգրամները: Գուցե մտածել է, որ երբ իրենը լինեք, կկարողանա ձեզ դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում, որ լինեք: Կինը պետք է մտածի, արժե՞, արդյոք, փոխվել հանուն նրա` դեմ գնալով սեփական սկզբունքներին եւ նախասիրություններին: Չէ՞ որ նա նույնպես իդեալական արտաքին չունի, բայց դուք նրան չեք խնդրում, օրինակ, ազատվել մեծ որովայնից, որից դուք պարզապես նյարդայնանում եք, այնպես չէ՞:
Շարունակությունը՝ http://style.news.am/arm/news/11114/inch-anel-erb-sireli-txamardy-pahanjum-e-niharel.html