Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ծեծկռտուք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը:

Բաժին: Հայաստան
Ծեծկռտուք Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում եւ «կուլ է տալիսե խաղադրույքները, աշխատակիցներն ասել են,թե նման բան հնարավոր չէ։ Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին եւ խնդրել շտապ գնալ խաղատուն։ Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ։ «Հյուրերի» եւ աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետեւանքներից վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների։ Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/231551/