Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Skype-ի տնօրենը` GoPro-ի նախագահ

Բաժին: Այլ
Skype-ի տնօրենը` GoPro-ի նախագահ

Skype-ի նախկին գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը նշանակվել է տեսախցիկներ արտադրող GoPro ընկերության նախագահ: Ի պաշտոնե Բեյթսը կլինի նաև GoPro ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև անմիջականորեն կենթարկվի հիմնադիր նախագահ Նիկոլաս Վուդմանին:
Բեյթսը ղեկավարել է Skype-ը մինչև նրա վաճառքը Microsoft ընկերությանը:

Նշենք, որ GoPro ընկերությունն արտադրում է էքստրեմալ սպորտի նկարահանման համար նախատեսված տեսանկարահանման սարքեր, նախորդ տարվա ընթացքում ընկերությունը մոտ 100 երկրներում իրացրել է 3.8 միլիոն տեսախցիկ:
Աղբյուրը՝ www.life.panorama.am