Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ինչպես արգելափակել բջջային հեռախոսը, եթե այն գողացել են

Բաժին: Այլ
Ինչպես արգելափակել բջջային հեռախոսը, եթե այն գողացել են Եթե ունեք բջջային հեռախոս, ապա անհրաժեշտ է իմանալ ձեր հեռախոսի սերիական համարը: Այն իմանալու համար պետք է հավաքել *#06#: Էկրանի վրա կհայտնվի 15 նիշանոց համար, ինչը յուրահատուկ է ցանկացած հեռախոսին:
Խորհուրդ է տրվում այն գրել և պահել անվտանգ վայրում:
Իսկ երբ պատահաբար գողանում են ձեր բջջային հեռախոսը, ապա պետք է զանգել այդ կապն ապահովող օպերատորին և հայտնել այդ 15 նիշանոց թիվը: Այդ ժամանակ օպերատորը կարող է արգելափակել ձեր հեռախոսը: Այդ դեպքում նույնիսկ SIM քարտի փոփոխելու ժամանակ հեռախոսը չի աշխատի:
Եթե նույնիսկ հեռախոսը վերադարձնելու հնարավորություն չլինի, այնուամենայնիվ այն արգելափակվում է և հետագա օգտագործումնը դառնում է անիմաստ: Իսկ եթե բոլորը նման կերպ վարվեն, ապա բջջային հեռախոսների գողությունը կկորցնի իր իմաստը:
Աղբյուրը՝ www.life.panorama.am