Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Արարատցեմենտի» տարածքում՝ անօրինական ձկնաբուծարաններ

Բաժին: Հայաստան
«Արարատցեմենտի» տարածքում՝ անօրինական ձկնաբուծարաններ Այսօր, մինչ կառավարության նիստն սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Արարատյան դաշտավայրի ջրի խնդրին։ Հիշեցնենք, բողոքներ կային, թե «Արարատցեմենտ» գործարանի ջուրը կտրել են եւ ուղղել դեպի Ադրբեջան։

Վարչապետը խնդրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ պարզաբանումներ տալ։ Նախարարը նշեց, որ նման բան գոյություն չունի. «Արարատցեմենտի» բարձրացրած աղմուկը չի համապատասխանում իրականությանը, դեռ 2013-ի դեկտեմբերից գործարանն արտադրանք չի տալիս, եւ այդ տարածքում միայն ձկնաբուծարաններ են գործում։ Ի դեպ, նախարարությունը հայտնաբերել է մի շարք անօրինական ձկնաբուծարաններ։

Հարցն առավել մանրամասն նախարարը կներկայացնի ավելի ուշ։

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1301579.html