Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայում Էրդողանի կալանման պահանջով դատական հայց են ներկայացրել

Բաժին: Տարածաշրջան
Թուրքիայում Էրդողանի կալանման պահանջով դատական հայց են ներկայացրելԹուրքիայի «Ժողովրդի փրկություն» (HKP) կուսակցությունը կոռուպցիոն մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալ Էրդողանի դեմ։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը Անկարայի գլխավոր դատախազությունում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով կալանել նրանց

Հայցի մեջ որպես ապացույց է ներկայացվել վերջին օրերին ինտերնետում հայտնված հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ Էրդողանը որդուն հրահանգում է թաքցնել 1 մլրդ դոլար կանխիկ գումար։

Նշենք, որ Youtube-ում հայտնվել են Էրդողանի եւ որդու միջեւ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք ըստ պնդումների, տեղի են ունեցել «Մեծ կաշառք» գործողության օրը՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել եւ թաքցնել մի քանի գործարարների մոտ։ Հեռախոսազրույցներից վերջինում Բիլալ Էրդողանը հորը հայտնում է, որ մնացել է 30 մլն եվրո, որ այն եւս կտեղափոխի անվտանգ տեղ։

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/196315.html