Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բաժին: Հայաստան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Քիչ առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կազմը, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին։
Սերժ Սարգսյանին ուղեկցում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի խոսնակի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, մի շարք նախարարներ, նախարարների պաշտոնակատարներ:
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Աղբյուրը՝ www.hraparak.am