Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Նոր տեղեկություններ Քեսաբից. անհայտ կորած 7 հայերից 3-ը հայտնաբերվել են

Բաժին: Քաղաքական
Նոր տեղեկություններ Քեսաբից. անհայտ կորած 7 հայերից 3-ը հայտնաբերվել են ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը HayNews.am-ին նոր տեղեկություններ հայտնեց Քեսաբից:
«Անհետ կորած 7 քեսաբցիներից 3-ը հայտնաբերվել են: Նրանք տարեցներ են, ովքեր պարզապես չեն ցանկացել լքել իրենց տները: Նրանք են Ծովիկ Մանջիկյանը, Սեմ Փոլադյանը և Լյուդեր Թըրթըրյանը: Իսկ օրեր առաջ Քեսաբում հայ երիտասարդ էր սպանվել` Գևորգ Ճուրյանը: Նա զինվորական կոշիկներ էր հագել ու ահաբեկիչները, կարծելով, որ նա սիրիական բանակի զինվոր է, սպանել էին»,-հայտնեց ՍԴՀԿ փոխատենապետը:
Ինչ վերաբերում է Հալեպին` Մեսրոպյանը հայտնեց, որ վերջին օրերին պարբերաբար գնդակոծվում են Հալեպի հայաշատ թաղամասերը. «Նաև այսօր ապստամբները հարձակում են գործել հայաշատ Նոր գյուղ թաղամասի վրա»:
Վազգեն Մեսրոպյանը նաև ասաց, որ ինքն անձամբ Թուրքիա է զանգահարել ու պարզել, որ 19 քեսաբցի և 2 հալեպցի այժմ բնակվում են Վագըֆ գյուղի հայկական եկեղեցում:
Աղբյուրը՝ www.haynews.am