Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Բաժին: Քաղաքական, Արցախ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունիԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում փետրվարյան իրադարձությունների հետ կապված հայտարարությամբ:

Facebook սոցիալական ցանցում Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած մարդու կորուստը ողբերգություն է, և Լեռնային Ղարաբաղում´ կողմերի միջև պատերազմի ընթացքում մարդկային զոհերը մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

«Հակամարտության լուծման միայն երկարաժամկետ և խաղաղ ճանապարհը կարող է տարածաշրջանում ապահովել կայունություն, բարօրություն եւ հաշտություն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը հանդես է գալիս կողմերի հետ համատեղ աշխատանքի օգտին' հանուն խաղաղության հաստատման հասնելու»,-ասել է Մորնինգսթարը:

Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992 թ, պատերազմական գործողությունների ժամանակ Աղդամի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների իսկությունը, որոնք նա ներկայացնում է «Խոջալուի դեպքեր»: Համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների և ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների' ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, այդ իրադարձությունները կազմակերպվել էին «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից' այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար:

1992 թ. փետրվարի 26-ին, Ղարաբաղում պատերազմի ընթացքում, Աղդամ քաղաքի մոտակայքում, չպարզաբանված հանգամանքներում զոհվել է 200-300 մարդ (դա միջազգային իրավապաշտպան Human Right Watch կազմակերպության տվյալներով, իսկ Ադրբեջանի պրոպագանդած վարկածով' 600-ից ավելի), որոնք Ադրբեջանի կողմից դիտավորյալ կերպով պահվում էին ռազմական գործողությունների էպիկենտրոնում: Շրջափակված Ստեփանակերտը ռմբակոծության ենթարկող 5 կրակակետերից մեկը հանդիսացող Խոջալուի բնակչությունը երկար ամիսների ընթացքում բռնությամբ պահվում էր ավանում և կանխամտածված չէր էվակուացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից' հետագայում նրան որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով ավանը լքած Խոջալուի բնակիչներն անարգել անցել են 10 կմ և ավելի և հասել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք:

Աղբյուրը՝ http://lurer.com/?p=131456&l=am