Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ցուկերբերգի աշխատավարձը 1 տարում կազմել է 1 դոլար

Բաժին: Այլ
Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը կտրուկ կրճատվել է. 2013-ին նա ընդամենը 1 դոլար է աշխատել 2012-ի 503.205 հազար դոլարի փոխարեն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Փոխհատուցումների ընդհանուր գումարը, որը Facebook-ը վճարել է Ցուկերբերգին, նույնպես կրճատվել է՝ 2012-ի 1.99 միլիոնից հասնելով 653 հազար դոլարի: Այդ գումարն իր մեջ ներառում է մասնավոր ինքնաթիռով անձնական կարիքների համար գործարարի թռիչքների ծախսերը, որը սոցցանցը վճարում է անվտանգության նկատառումներով:
Աշխատավարձի խորհրդանշական չափը չի վնասել Ցուկերբերգի բարեկեցությանը, ով 2013-ին որպես բաժնետոմսերի հիմնական փաթեթի տեր ստացել է 3.3 միլիարդ դոլար:
Forbes-ի տվյալներով՝ ներկայում նրա կարողությունը գնահատվում է 26.7 մլրդ դոլար: Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստների վարկանիշում զբաղեցնում է 21-րդ տեղը:
Աշխատավարձը սահմանելով 1 դոլար՝ Ցուկերբերգը գնացել է Սիլիկոնե հովտի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետքերով: Նրանց թվին են դասվում Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ինչպես նաև 2011-ին մահացած Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը:
Աղբյուրը՝ www.1in.am