Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Մեկ տարեկան երեխա է մահացել փակ համարանիշներով մեքենայի պատճառով. ծնողները ծանր վիճակում են

Բաժին: Հայաստան, Քաղաքական

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վերջերս տեղի ունեցած ավտովթարի մասին. «Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 -ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք»։

Գոհար Հայրապետյանի գրառումը