Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Զինեդին Զիդան. Կարծում եմ` արժանիորեն հաղթեցինք ՊՍԺ-ին

Բաժին: Սպորտ
Զինեդին Զիդան. Կարծում եմ` արժանիորեն հաղթեցինք ՊՍԺ-ին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ անցկացրած պատասխան խաղը:
«Մենք լավ սկսեցինք, կենտրոնացած էինք: Կարծում եմ` արժանի հաղթանակ տոնեցինք:
Պետք է շնորհավորեմ տղաներին: Ուրախ եմ, որ ամեն ինչ հիանալի անցավ: Ֆուտբոլիստները լավ խաղ անցկացրին, փոխարինումները ևս հաջող ստացվեցին:
Բե՞յլը. նա նախընտրում է ավելի շատ խաղալ, բայց մենք առջևում շատ խաղեր ունենք: Դեռևս մենք կշարունակենք այն, ինչ անում ենք: Դուք ինձ մեկ ֆուտբոլիստի մասին եք հարցնում, բայց նրանցից յուրաքանչյուրը կարևոր է` ներառյալ Գարեթը: Նա շատ կարևոր խաղացող է, և դա չի փոխվի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «beIN Sports»-ը:
Հիշեցնենք` «Ռեալը» երկու խաղերի արդյունքում 5:2 հաշվով (3:1, 2:1) հաղթել է ՊՍԺ-ի ն և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Նյութի աղբյուրը՝ tert.am