Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հանդիպումից հրաժարված աղջկան ուղղված Էյնշտեյնի նամակը վաճառվել է աճուրդում

Բաժին: Այլ
 Հանդիպումից հրաժարված աղջկան ուղղված Էյնշտեյնի նամակը վաճառվել է աճուրդում
Հումորային, սիրախաղի ակնարկներով Ալբերտ Էյնշտեյնի նամակն աղջկան, որը հրաժարվել էր հանդիպել իր հետ, վաճառվել է Իսրայելում անցկացվող աճուրդում, որտեղ ընթացել է հռչակավոր ֆիզիկոսի գրառումների հերթական աճուրդը։
1921 թվականի հոկտեմբերին ֆիզիկոսը հյուր էր գնացել քրոջը իտալական Ֆլորենցիա քաղաքում եւ հետաքրքրված էր նրա երիտասարդ հարեւանուհիով։ Մեկ հարկ վերեւ բնակվող Էլիազաբետա Պիկինին ուսումնասիրում էր քիմիա եւ «չափազանց ամաչկոտ» էր Էյնշտեյնի հետ հանդիպելու համար, որը համաշխարհային ճանաչում էր վայելում եւ մեկ տարի անց արժանացավ Նոբելյան մրցանակի։
Մեկնելով ֆիզիկոսը աղջկան նվեր է թողել կարճ ձեռագիր ուղերձ՝ «Գիտական հետազոտողին, որի ոտքերին ես քնել եւ նստել եմ երկու լրիվ օր՝ որպես ընկերական հուշանվեր»,–նշված է գերմաներեն գրված գրառման մեջ։
Գրառումը վաճառքի էր հանվել 3 հազար դոլար մեկնարկային գնով եւ վաճառվել է 6.1 հազարով, հաղորդում է Winners աճուրդային տունը։

Նյութի աղբյուրը՝ news.am