Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Պիթոնը փորձել է իրենից մեծ եղջերուին ուտել եւ մահացել է

Բաժին: Այլ
 Պիթոնը փորձել է իրենից մեծ եղջերուին ուտել եւ մահացել է
Ամերիկացի կենսաբանները նկատել են ամենամեծ որսը, որ պիթոնները երբեւէ կերել են:
2018-ի մարտին հրապարակվել էին անսովոր միջադեպի մանրամասները, ըստ կենսաբանների,
բիրմանական պիթոնը սկսեց ուտել երիտասարդ եղջերուի, առանց հաշվի առնելու սեփական ուժերը, հաղորդում է Life-ը:
14 կգ քաշ ունեցող պիթոնին չի հաջողվել կուլ տալ եւ մարսել 16 կգ-ից ավել քաշով եղջերուին:
Մասամբ կուլ տալով որսին՝ պիթոնը փորձել է ազատվել եղջերուի մարմնից, բայց չի կարողացել:
Օձի մարմինը ստիպված են եղել պատռել եւ հանել չմարսված եղջերուին:

Նյութի աղբյուրը՝ news.am