Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլ-2018-ի» հավանական հաղթողին

Բաժին: Երաժշտություն
Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլ-2018-ի» հավանական հաղթողին
Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2018» երգի համաեվրոպական մրցույթի հավանական հաղթողների գործակիցները: Խաղադրույքներն ու վարկանշային աղյուսակը հրապարակվել են Eurovisionworld.com կայքում:
Առաջին տեղում է Էստոնիան ներկայացնող օպերային երգչուհի Էլինա Նեչաևան, որը կատարելու է La Forza երգն իտալերենով: Երկրորդ հորիզոնականում է Բուլղարիայի ներկայացուցիչը, որի անունը հայտնի կդառնա մարտի 12-ին:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Չեխիայի ներկայացուցիչ Միկոլաս Յոզեֆը, որը ելույթ կունենա Lie To Me երգով:
Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը «Քամի» երգով 23-րդ հորիզոնականում է:
«Եվրատեսիլ 2018» մրցույթը կանցկացվի Պորտուգալիայում: Այն կունենա 43 մասնակից: Կիսաեզրափակիչները տեղի կունենան Լիսաբոնում մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Նյութի աղբյուրը՝ tert.am