Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Վանաձորում վաղ առավոտյան ավտոմեքենա է այրվել

Բաժին: Հայաստան
 Վանաձորում վաղ առավոտյան ավտոմեքենա է այրվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 06:08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 22-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ-21011» մակնիշի 34 VR 147 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 06:47-ին:
Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ եւ սրահն՝ ամբողջությամբ:

Նյութի աղբյուրը՝ news.am