Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Նորզելանդացի լրագրողը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բաժին: Հայաստան
 Նորզելանդացի լրագրողը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր Զելանդիայի կառավարությունները մշտապես վախենում են պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նորզելանդական newshub.co.nz կայքում հրապարակված իր հոդվածում նշում է լրագրող Տոնի Ռայթը:
Չնայած այդ տարիներին այս իրադարձությունների մասին էին Նոր Զելանդիայի թերթերի առաջին սյունակները, եւ դրանք կարող էին տեսնել Դարդանելի գործողության ժամանակ օսմանյան բանակի կողմից գերված նորզելանդացի զինվորները, Նոր Զելանդիայի ոչ մի կառավարություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ սա պետք է փոխվի: «Մենք ճանաչում ենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական Հոլոքոստը, Ռունադայում ցեղասպանությունը, բոսնիական ցեղասպանությունը եւ մեզ ավելի մոտ Արեւելյան Թիմորում ցեղասպանությունը: Բայց ինչո՞ւ նույն կերպ չենք վարվում, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Պատասխանը պարզ է՝ պատճառը Նոր Զելանդիայի հարաբերություններն են Չանաքալայի եւ Թուքիայի հետ»,- նշում է Ռայթը:
Նա ընդգծում է, թե հիմնական պատճառն այն է, որ ճանաչելու դեպքում Թուրքիան, ավելի շուտ, կսպառնա Նոր Զելանդիայի քաղաքացիներին մարտերի վայր այցելությունների արգելքով: Սակայն հեղինակը հավելում է, որ Ֆրանսիայից եւ Կանադայից զինվորները նույնպես մարտնչել են օսմանյան ուժերի դեմ, բայց այդ երկրներն, այնուամենայնիվ,
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են:
Հեղինակը մարտահրավեր է նետում Ջասինդե Արդերնի կառավարությանը. «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով: Սովորեցրե՛ք դա նորզելանդական դպրոցներում, ինչպես եւ Հոլոքոստը: Դա կատարե՛ք խաղաղության համար՝ որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ պատերազմի ժամանակ»:
«Առաջին աշխարհամարտի ժամանակ ավելի քան 18 500 նորզելանդացիները չեն զոհվել այն բանի համար, որ արտասահմանյան տերությունները դեռեւս կարողանան մեզնից փրկագին պահանջել 100 տարի անց»,- ամփոփել է նա:

Նյութի աղբյուրը՝ news.am