Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


«Մանչեսթեր Սիթին» կրկնել է 55 տարվա ռեկորդ

Բաժին: Սպորտ
«Մանչեսթեր Սիթին» կրկնել է 55 տարվա ռեկորդ
«Մանչեսթեր Սիթին», անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում 3։0 հաշվով հաղթելով Լոնդոնի «Արսենալին», կրկնել է 55 տարվա ռեկորդ։
Անգլիայի առաջնության 28 տուրերում Խոսեպ Գվարդիոլայի թիմը խփել է 82 գոլ։ Նախկինում դա հաջողվել էր միայն Լոնդոնի «Տոտենհեմին», որը 1962/63 մրցաշրջանում 82 գոլի հեղինակ էր դարձել 28 տուրերում, գրում է Gracenote Live-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 51-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չէր կարողացել անվրեպ իրացնել այն։ Պրեմյեր լիգայի տնային խաղում «Արսենալն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց առաջին խաղակեսում։

Նյութի աղբյուրը՝ sport.news.am