Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Ուսեյն Բոլթը մարզվում է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն կազմում

Բաժին: Սպորտ
Ուսեյն Բոլթը մարզվում է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն կազմում
Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մարզվում է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Մամելոդի Սանդաունսի» կազմում։ Այդ մասին ակնարկել է ակումբի թվիթերյան էջը։
«Ֆուտբոլը երբեք չի լինի առաջվանը»,- նշված է ակումբի էջում հրապարակված հաղորդագրությունում։
Նախօրեին 31-ամյա Բոլթը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացրել։
Ավելի վաղ ջամայկացի արագավազորդը պատմել էր, որ մարտ ամսին փորձաշրջան է անցնելու Դորտմունդի «Բորուսիայում» եւ մտադիր է սկսել ֆուտբոլային կարիերա: Նա «Մամելոդի Սանդաունսի» կազմում մարզվել էր նաեւ այս տարվա հունվարին։
Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Նյութի աղբյուրը՝ sport.news.am