Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Եթե քրդական հարցը չլուծենք, այս հողերում հանգիստ կյանք չի լինի․ թուրք գեներալ

Բաժին: Տարածաշրջան
 Եթե քրդական հարցը չլուծենք, այս հողերում հանգիստ կյանք չի լինի․ թուրք գեներալ
Թուրքիայի բանակի գեներալներից Իսմաիլ Հաքքը Փեքինը մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է քրդական հարցին։
Ինչպես տեղեկացնում է Ahvalnews—ը, թուրք գեներալը հաղորդման ժամանակ հայտարարել է, թե անհրաժեշտ է քրդական հարցը լուծել։ «Մինչ քրդական հարցը չլուծենք, այս հողերում հանգիստ ապրելու շանս չենք ունենա»,-ասել է թուրք գեներալ Իսմաիլ Հաքքը Փեքինը։
Սոցկայքերում այս լուրի տակ քուրդ օգտատերերից մեկը հիշեցրել է հայկական հարցի լուծման պատմությունը՝ շեշտելով, որ Թուրքիայում հարցերը լուծում են կոտորածներով։

Նյութի աղբյուրը՝ news.am