Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թրամփը «ամոթալի» է անվանել Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի վարքագիծը

Բաժին: ԱՄՆ
 Թրամփը «ամոթալի» է անվանել Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի վարքագիծը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Սիրիայում Մոսկվայի ու Թեհրանի գործողությունները։ Այս մասին նա հայտնել է փետրվարի 23-ին Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է DW-ն։
«Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի գործողությունները խայտառակություն են հումանիտար տեսակետից։ Այն,ինչ այդ երեք երկրներն անում են մարդկանց հետ վերջին ժամանակներս, ամոթալի է»,- հայտնել է Թրամփը։
Թրամփը նաեւ վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում է գտնվում բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով։ «Մենք այնտեղ ենք մեկ պատճառով, որպեսզի ազատվենք ԻՊ-ից ու վերադառնանք տուն,- նշել է ԱՄՆ նախագահը։ Այսպես է Թրամփը պատասխանել Արեւելյան Գութայում իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին։

Նյութի աղբյուրը՝ news.am