Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Քայլի Ջեները զարմացրել է իր երկրպագուներին

Բաժին: ԱՄՆ
Քայլի Ջեները զարմացրել է իր երկրպագուներին
Երեք շաբաթ առաջ առաջին անգամ մայրացած Քայլի Ջեները, իր երկրպագուներին զարմացրել է՝ չթաքցնելով իր նոր կարգավիճակը:
20-ամյա աստղն արդեն հասցրել է ցուցադրել իր դստեր ծնունդին նվիրված տեսանյութը, նա հայտնել է նորածնի անունը և նույնիսկ ցույց է տվել փոքրիկ Ստորմիին:
Սակայն, սա դեռ ամենը չէ: Քայլին իր Instagram-յան հետևորդներից մեկի հետ երկխոսության ժամանակ, այն հարցին, թե ինչպես է իր երեքշաբաթյա դուստրը, նա պատասխանել է. «Նա շատ նման է ինձ մանուկ ժամանակ», - և ավելացրել, որ գրեթե ողջ օրը նայում է փոքրիկին:
Քայլի Ջեները զարմացրել է իր երկրպագուներին
Եթե մոր խոսքերով դուստրն իրեն շատ նման է, ապա դժվար չի լինի իմանալ, թե մոտավորապես ինչպիսի արտաքին կունենա նորածին Սթորմին մի քանի ամիս անց:
Քայլիի հայրը՝ Քեյթլին Ջեները, ով միացել էր ընտանիքի բոլոր անդամներին և շնորհավորել դստերը երեխայի ծննդյան առթիվ, ինստագրամյան իր էջում տեղադրել է Քայլիի մանկության լուսանկարներից:
Հենց այսպիսի հրաշալի աղջնակ շուտով պիտի դառնա փոքրիկ Սթորմին, ում նկարներով, հուսանք, մեզ հետ կշարունակի կիսվել Քայլի Ջեները:

Նյութի աղբյուրը՝ style.news.am