Հաջողություն, սև կետեր. դեմքի խցանված ծակոտիները մաքրելու 5 արդյունավետ միջոց » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հաջողություն, սև կետեր. դեմքի խցանված ծակոտիները մաքրելու 5 արդյունավետ միջոց

Բաժին: Կյանք և առաղջություն
Հաջողություն, սև կետեր. դեմքի խցանված ծակոտիները մաքրելու 5 արդյունավետ միջոց
Ներկայացնում ենք 5 հասանելի միջոց ծակոտիները մաքրելու համար, որոնք կօգնեն արդյունավետորեն վերացնել կոմեդոնները, կանխել պզուկների առաջացումը և վերադարձնել դեմքի մաշկի փայլը:

1. Ինհալացիա դեղաբույսերով և եթերայուղերով
Ջուր եռացրեք և խոնարհվեք դրա վրա՝ գլուխը սրբիչով ծածկելով:

Հանգստացնող բույսեր և եթերայուղեր ավելացնելը լավացնում է արդյունքը: Ավելի լավ է՝ մեկ բուռ երիցուկի թարմ ծաղիկները խառնել պատրինջի տերևների: Ինհալացիայի ջրին կարելի է նաև մի քանի կաթիլ բերգամոտ, գիհ, նարդոս, խնկունի, եղեսպակ ավելացնել:

Դեմքը գոլորշու վրա պահեք 10-15 րոպե: Այն սրբիչով սրբեք և խոնավեցնող քսուք քսեք:

2. Կիտրոնի հյութով, շաքարավազով և բուսական յուղով տոնիկ
1 թ. գ. կիտրոնի թարմ հյութին ավելացրեք 2 ճ. գ. շաքարավազ և մի քանի կաթիլ բուսական յուղ: Խառնուրդը քսեք չոր մաշկի այն հատվածներին, որտեղ ծակոտիներն առավել լայնացած են: Պահեք 15-20 րոպե, դեմքը սրբեք տաք խոնավ սրբիչով:

3. Մաքրող դիմակ վարսակի փաթիլներով
Խառնեք մի քիչ վարսակի փաթիլներ, մի քանի կաթիլ խնձորի քացախ և 1 թ. գ. մեղր: Խառնուրդը քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե: Մաշկը լավ մերսեք շրջանաձև շարժումներով և լվացվեք տաք ջրով:

4. Աղով սկրաբ (ծակոտիների խորը մաքրման համար)
Մաշկը վնասելուց և վարակի տարածումից խուսափելու համար այս միջոցը չի կարելի օգտագործել, եթե դեմքի վրա պզուկներ և այլ բոբոքային երևույթներ կան:

Դիմահարդարումը մաքրելու միջոցին (1 թ. գ.) ավելացրեք նույնքան աղ (կարելի է աղացած սուրճով փոխարինել) և լավ խառնեք: Միջոցը թեթև մերսող շարժումներով քսեք գոլորշիով լավ խոնավեցված դեմքին՝ խուսափելով շուրթերի և աչքերի շրջակա հատվածից: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել Т-գոտուն (քթին, ճակատին, կզակին):

Սկրաբը մի քանի րոպե թողեք դեմքի վրա, հետո լվացեք ջրով:

5. Սառույցի կտորներ ակնթարթային արդյունքի համար
Եթե դեմքի վրա պայթած անոթիկներ ունեք, այդ մեթոդից հրաժարվեք:

Սառույցի կտորները փաթաթեք փափուկ կտորի մեջ և դրեք լայնացած ծակոտների վրա: Մաշկն անմիջապես ավելի առաձգական կդառնա, ավելորդ յուղոտությունը կվերանա:

Այս մեթոդից կարելի է օգտվել ամեն անգամ դիմահարդարվելուց առաջ:

Կոսմետոլոգների խորհուրդներ ստացված արդյունքը պահպանելու համար՝
1. Հրաժարվեք կոսմետիկայից, որի բաղադրության մեջ հանքային յուղեր կան: Այն խցանում է ծակոտիները և աղտոտում է մաշկը:

2. Սահամանափակեք յուղոտ հիմքով միջոցների օգտագործումը՝ նախապատվութունը տալով ինտենսիվ խոնավեցնող քսուքներին:

3. Սովորական տոնային միջոցի փոխարեն՝ թեթև հեղուկներ օգտագործեք:

Նյութի աղբյուրը՝ blognews.am