Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Լրատվամիջոցները հայտնել են Չինաստան Թրամփի այցի ժամանակ «միջուկային ճամպրուկի» պատճառով բախման մասին

Բաժին: ԱՄՆ
 Լրատվամիջոցները հայտնել են Չինաստան Թրամփի այցի ժամանակ «միջուկային ճամպրուկի» պատճառով բախման մասին
2017 թվականի նոյեմբերին Չինաստան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը ծեծկռտուք է սարքել չինացի անվանգության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ «միջուկային ճամպրուկը» տանող եւ ԱՄՆ նախագահին ուղեկցող աշխատակիցը փորձել է Թրամփի հետեւից դահլիճ մտնել, սակայն չինական անվտանգության ծառայության աշխատակիցները մուտքը փակել են: Այդ ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին բարեխոսել է գործակալի համար, սակայն չինական հատուկ ծառայությունները նրան հրել են, եւ ծեծկռտուք է սկսվել:
Ավելի ուշ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչները Վաշինգթոնից ներողություն են խնդրել:
Արարողակարգի համաձայն՝ ԱՄՆ նախագահին պետք է ուղեկցի հատուկ ագենտը, որը տանում է իրենից սեւ քեյս ներկայացնող «միջուկային ճամպրուկը», որի մեջ են գտնվում գաղտնի ծածկագրերը, որոնց օգնությամբ ամերիկացի առաջնորդը կարող է միջուկային հարված հասցնելու հրաման տալ:

Նյութի աղբյուրը՝ news.am