Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայում մայրը որսորդական հրացանով սպանել է հաշմանդամ որդուն եւ ինքնասպան եղել

Բաժին: Տարածաշրջան
 Թուրքիայում մայրը որսորդական հրացանով սպանել է հաշմանդամ որդուն եւ ինքնասպան եղել
Թուրքիայի Դենիզլի քաղաքում մայրը դեռեւս անհասկանալի պատճառներով սպանել է հաշմանդամ 17–ամյա որդուն եւ ինքնասպան եղել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Դենիզլիում բնակվող Սեհեր Բաշ անունով կինը մեկ տարի առաջ էր բաժանվել ամուսնուց։ Դեպքի օրը հարեւանները կրակոցի ձայներ են լսել Սեհեր Բաշի տնից եւ զանգելե ն ոստիկանություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մայրը որսորդական հրացանով սպանել է հաշմանդամ որդուն, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել։

Նյութի աղբյուրը՝ news.am