Նյու Յորքի լողափին մեռած կետի են հայտնաբերել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Նյու Յորքի լողափին մեռած կետի են հայտնաբերել

Բաժին: Այլ
 Նյու Յորքի լողափին մեռած կետի են հայտնաբերել
Նյու Յորքի Breezy Point-ի ափին մեռած սապատավոր կետի են հայտնաբերել, գրում է USA.one-ը:
Ծովային հսկայի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: «Կետը մոտ 30 ֆուտ երկարություն ուներ: Մակընթացության պատճառով մենք չենք կարող գործել, մենք ամենայն հավանականությամբ աշխատանքը երեքշաբթի կսկսենք», - ասել են Շրջակա միջավայրի պահպանության Ատլանտյան ծովային միությունում, ուր ոստիկանությունը հայտնել է հայտնաբերվածի մասին:
Վերջին մի քանի տարիներին Նյու Յորքի ափերին ավելի հաճախ են սապատավոր կետեր հայտնաբերվում:

Նյութի աղբյուրը՝ news.am