Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարը » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարը

Բաժին: Այլ
 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 8.5 հազար դոլարը
Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը (bitcoin) երկուշաբթի հասել է 8.5 հազար դոլար սահմանին՝ վերջերս գրանցված էժանացումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքն աճել է 4.65 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,515 հազար դոլարի: Bitfinex բորսայում բիթքոինի արժեքն ավելացել է 6.4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,524 հազար դոլարի, իսկ OKEx-ում աճել է 2.5 տոկոսով` հասնելով մինչեւ 8.457 հազար դոլարի: Coindesk պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքն աճել է 5.1 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,482 հազար դոլարի:
Աճել է նաեւ մյուս հայտնի կրիպտոարժույթների արժեքը՝ Ethereum-ն թանկացել է 4.4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 847.68 դոլարի, Bitcoin Cash-ը՝ 4.3 տոկոսով՝ մինչեւ 1265.85 հազար դոլարի, Ripple-ն՝ 11.4 տոկոսով՝ մինչեւ 1.06 դոլարի: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է մոտ 417.97 մլրդ դոլարի: Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի մեջ բիթքոինի բաժնեմասը կազմում է մոտ 34 տոկոս, Ethereum-նը՝ 20 տոկոս, Ripple-նը՝ 10 տոկոս:

Նյութի աղբյուրը՝ news.am