Թուրքիայի փոխվարչապետը քուրդ զինյալներին համեմատել է ԻՊ ահաբեկիչների հետ » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Թուրքիայի փոխվարչապետը քուրդ զինյալներին համեմատել է ԻՊ ահաբեկիչների հետ

Բաժին: Այլ
Թուրքիայի փոխվարչապետը քուրդ զինյալներին համեմատել է ԻՊ ահաբեկիչների հետ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քուրդ զինյալներին համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հետ, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Թուրք պաշտոնյան, մասնավորապես, քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հարցում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն, այսպիսով, աջակցում է ահաբեկչությանը:
«Մենք ասում ենք PYD/YPG-ն ահաբեկչական կառույց է, նրանք ասում են՝ «ոչ»: Մենք ասում ենք գյուլենականներն ահաբեկիչ են, նրանք ասում են՝ «ոչ»: Մենք ասում ենք, որ սրանք ԻՊ-ից ոչնչով չեն տարբերվում, նույն գործարանի արտադրանք են: Երբ ԱՄՆ-ն ասաց, որ սեպտեմբերի 11-ի դեպքերը «Ալ Քաիդայի» գործն են՝ ոչ ոք կասկածի տակ չէր դնում դա», - ասել է Բոզդաղը՝ մեղադրելով ԱՄՆ-ին Թուրքիային մոլորեցնելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Նյութի աղբյուրը՝ tert.am