Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 21 մարդ է մահացել » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 21 մարդ է մահացել

Բաժին: Այլ
Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 21 մարդ է մահացել
Բոլիվիայի Օրուրո քաղաքում ֆոլկլորային կառնավալի անցկացման առաջին օրը զոհերի թիվը հասել է 21-ի, ավելի քան 70-ը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնել է երկրի ազգային ոստիկանության հրամանատար Ֆաուստինո Մենդոսան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր կառնավալի անցկացման մոտակայքում գազի բալոնի պայթյունի հետևանքով 8 զոհի և 40 վիրավորի մասին: Զոհերի թվում չորս երեխա կա:
«Մենք ցավալի օր ենք ունեցել: Ցավոք, մի քանի միջադեպ է տեղի ունեցել, ընդհանուր առմամբ, զոհվել է 21 մարդ, վիրավորվել է 72-ը»,- հայտարարել է Մենդոսան:
Նա հստակեցրել է, որ Օրուրոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է 47 մարդ: 13 մարդ է զոհվել երկու ճանապարհային միջադեպերի հետևանքով, ընդ որում՝ դրանցից մեկում մարդիկ ուղևորվում էին Օրուրո:
Բոլիվիայում կառնավալի առաջին օրը 21 մարդ է մահացել
Նյութի աղբյուրը՝ tert.am